ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, զինվորական կոչումով շարքային, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի 2020 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 028 մարտական կարգադրության համաձայն՝ վերը նշված գումարտակի կազմում, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին տեղափոխվել է մարտական կարգադրությամբ նախատեսված վայր և անցել ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ՀՀ Կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ, հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել է մարտական կարգադրությամբ նախատեսված վայրը և առանց համապատասխան թույլտվության վերադարձել զորամաս։
Նույն արարքի համար դատարանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Ռուբիկ Կարապետյանը և Արտակ Մաշուրյանը, Արավազդ Թումանյանը, Կարապետ Սիմոնյանը, Արամ Սուլեյմանյանը, Ռուստամ Հայրապետյանը, Հարութ Սողոմոնյանը, Տիգրան Մարկոսյանը, Վոլոդյա Սիմոնյանը, Րաֆֆիկ Սարգսյանը և այլոք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան