Անթիլիասի Մայրավանքում փետրվարի 1-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր Գևորգյանը, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին և կազմակերպական ներկայացուցիչ Ալպեր Պալապանյանը հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետնին։
Հանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։