ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ալեն Սիմոնյանին 120 հազար ՀՀ դրամ արժողությամբ նվեր՝ ՌԴ-ի դեմ հայտարարություններից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ կոշտ քննադատություններից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին  Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ խորհրդակցությունից հետո Ֆինլանդիայի Խորհրդարանի նախագահը թանկարժեք հուշանվեր է նվիրել։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել էր կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք էր առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ: Ալեն Սիմոնյանը, բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»:

Այս արտահայտություններից հետո,Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն, Ալեն Սիմոնյանը Հայաստան է եկել հուշանվերով․ այն է «Ապակե թռչուն» կապույտ գույնի հուշանվեր, որի արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածում, որով սահմանված են հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները, նշվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին թույլատրվում է ընդունել միայն հետևյալ նվերները.

  1. պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակներում կամ ժամանակ տրվող նվերները կամ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունը.
  2. ծառայողական օգտագործման նպատակով անվճար տրամադրվող նյութերը.
  3. կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքով.
  4. օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից տրվող արարողակարգային նվերները:

Եթե 1-ին կամ 4-րդ կետերով նախատեսված նվերի արժեքը (բացառությամբ սովորաբար կազմակերպվող հյուրասիրությունների) գերազանցում է 60․000 դրամը, ապա այն համարվում է պետական կամ համայնքային սեփականություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով այն հանձնել պետությանը կամ համայնքին:

Բացի այդ, հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառեն նվերների հաշվառման ռեեստրում։

40․000 դրամը չգերազանցող արժողությամբ թույլատրելի նվերները ենթակա չեն հաշվառման, բացառությամբ նույն աղբյուրից 6 ամսվա ընթացքում նվերի ստացման պարբերական (5 և ավելի) բնույթ կրող դեպքերի։

Նվերների արժեքը գնահատվում է` հիմք ընդունելով այն ողջամիտ շուկայական արժեքը, որը հնարավոր է գնահատել բաց աղբյուրների միջոցով:

Հավելենք նաև, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, եթե որևէ նվեր է տրվում իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված, ապա անկախ դրա չափից, գնից, եթե անգամ այն արժե 100 դրամ՝ չեն կարող ընդունել դա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս