Սիրիայում հոլանդացի հոգևորականի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոմսում սպանվել է հոլանդացի կաթոլիկ հոգևորական, որը հրաժարվել էր լքել գրոհայինների վերահսկողության տակ գտնվող սիրիական այս քաղաքը:

Ֆրանս վան դեռ Լյուգտը հայտնի անձնավորություն էր քաղաքի այն շրջանում, որը գրոհայինները վերահսկում էին արդեն գրեթե երկու տարի:

Նա հրաժարվել էր մեկնել, հայտարարելով, որ չի լքի Հոմսը, քանի դեռ քաղաքում քրիստոնյաներ կան:

75-ամյա Ֆրանս վան դեր Լյուգտի սպանության շարժառիթները դեր պարզ չեն: Ականատեսները հայտնել են, որը նրան մի մարդ տնից դուրս է բերել և երկու անգամ կրակել գլխին: Վան դեր Լյուգտը Սիրիա էր ժամանել 1966-ին: Մինչ այդ նա երկու տարի բնակվել էր Լիբանանում, ուր ուսանել էր արաբերեն: Նա օգնում էր քրիստոնյաներին և աղքատ ընտանիքներին:

Հոգևորականն ապրում էր Սիրիայում գրեթե 50 տարի և այս երկիրն իր տունն էր համարում:

«Ես չեմ նայում, մարդը մուսուլման է, թե՝ քրիստոնյա, առաջին հերթին ես տեսնում եմ մարդուն», – ասում էր Ֆրանս վան դեր Լյուգտը:

«Սա աշխարհի մարդու սպանություն է, ով ցուցաբերել է ահռելի քաջություն և հավատարիմ է մնացել սիրիացիներին՝ չնայած վտանգավոր և դժվարին իրավիճակին», – ասել է Սուրբ գահի մամլո քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին:

Ա




Լրահոս