Տեսչական մարմիններին վերահսկողը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու․ ՄԱՍ 1

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնեց, թե ովքեր են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուները։ Թեկնածուների թվում են Կարեն Բատիկյանը, Արտաշես Մաիլյանը, Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը։

ArmLur.am-ը այժմ ներկայացնում է, թե ով է Պետրոս Մարտիրոսյանը։

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 20 օգոստոսի, ք. Երևան

Կրթություն
2007 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավագիտություն բաժինը՝ ստանալով բակալավրի որակավորում։
2012 թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի միջազգային հարաբերություններ բաժինը ՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2018թ․ ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
2010-2011 թթ. սովորել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում։
2018-2019 թթ. սովորել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների դպրոցում

Աշխատանքային գործունեություն
2012-2014 թթ․ – Լոռու մարզի դատախազության դատախազ
2014-2016թթ․ – Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ
2016-2017թթ․- ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության վարչության դատախազ
2017-2019թթ․- Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ
2019-2021թթ․- Սյունիքի մարզի դատախազ
2021-2022թթ․- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ
2022-2023թթ – Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ
2023թ. օգոստոսի 22-ից՝ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
Գիտական մի շարք հոդվածների հեղինակ և համահեղինակ է։ Պարգևատրվել է մի շարք խրախուսական մեդալներով։
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների։

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Քնար Մանուկյան




Լրահոս