Հրդեհ՝ Թբիլիսյան խճուղու շենքերից մեկում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին՝ ժամը 01:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու 9 հարկանի շենքերից մեկի տանիքում կրակ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու 16 հարկանի շենքերից մեկի տանիքում գտնվող թռչնաբնում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։48-ին, մարվել՝ 02։05-ին։ Այրվել է թռչնաբնի փայտե ծածկը (մոտ 20 քմ)։




Լրահոս