
Փետրվարի 20-ի ժամը 23։07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, որ դանակով հարվածելու հետևանքով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի քաղաքացի. հայտնում են ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյուքում պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում 16-ամյա երիտասարդին դանակահարել է 49-ամյա հարևանը։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ գիշերն արտակարգ վիճակ է եղել Նորք Մարաշում։ Ժամը 23։07-ին սահմաններում Մարաշից Սուրբ Աստվածամայր հիվանդանոց 16 տարեկան անչափահաս երեխա են դանակահարված տեղափոխել։ Հիվանդանոց տեղափոխված երեխան Ս. Ա․-ն է եղել։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ իրավապահները պարզել են, որ առատ ձյան ժամամակ բակում ձնագնդիկ են խաղացել ու անչափահասներից մեկը՝ Ս. Ն․-ն, պատահաբար ձնագնդիկով հարվածել է Հ. Ս․-ին։ Արդյունքբւմ սկսվել է վեճ և Հ. Ս․-ն դանակով հարվածել է Ս. Ա․-ին։