ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանաձորում աշակերտը քանոնով հարվածել է փոխտնօրենին. հայհոյանքներ, շշով ջուր լցնել միմյանց վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին խառնաշփոթ իրավիճակ է եղել Վանաձորի 7 հիմնական դպրոցում։

Լուսինե Աղաջանյանը, որը Վանաձորի Ա. Բակունցի անվան 7 հիմնական դպրոցի փոխտնօրենն է, ահազանգել է իրավապահներին ու հայտնել, որ դպրոցի 5 Ա դասարանի աշակերտ Ա. Պ-ն հաճախակի կոնֆլիկտներ է ունենում դպրոցի աշակերտների հետ։ Նա փետրվարի 12-ին վիճաբանել է համադասարանցի Գ. Շ․-ի հետ, որի ընթացքում շշով ջուր է լցրել վերջինիս վրա:

Արդյունքում, ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն, մանկավարժական խորհրդի նիստում որոշվել է Ա. Պետրոսյանին վարքի համար տալ նկատողություն, որից հետո Ա. Պետրոսյանի նկատողությունը կարդալու համար հանձնաժողովի անդամներով մուտք են գործել դասարան։ Դրանից հետո Ա. Պետրոսյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել հանձնաժողովի հասցեին, վերցրել սեղանին դրված քանոնը, նետել փոխտնօրեն Լ. Աղաջանյանի վրա և վերջինիս հասցեին հնչեցրել հայհոյանք:

Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս