ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ամասիայի, Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների միջհամայնքային, Գյումրի-Բավրա, Մ-2-ից Ջերմուկ քաղաք, Մ-3-ից Շենկանի գյուղ տանող ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սյունիքի, Լոռու, Վայոց ձորի մարզերում, Վարդենիս, Բերդ և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում (բուք), Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հայրենյաց և Լանջիկ գյուղերի հատվածում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Երևան-Սևան 25-40 կմ-ին, Լանջիկ-Մաստարա, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Գյումրի-Ջաջուռ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։

Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։




Լրահոս