Հռոմի պապի վիճակը շարունակում է կրիտիկական մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է մնալ հիվանդանոցում և միացված է թթվածնի մատակարարման սարքին: Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա։ Այս մասին հայտնում է vaticannews.va կայքը։

Ըստ հաղորդագրության՝ պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է կրտիկական մնալ, սակայն նա այլևս շնչառական ճգնաժամ չի ապրել: Նա ստացել է երկու միավոր խտացված կարմիր արյան բջիջներ՝ օգտակար ազդեցությամբ, և նրա հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։




Լրահոս