«Դե!մ եմ»-ը ֆիննախին 10 րոպե ժամանակ տվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին «Դե!մ եմ» նախաձեռնության անդամները Ֆինանսների նախարարության մոտ են: Նրանք նախարարության առջև երկու պահանջ են դրել, առաջին` մարդկանց աշխատավարձներից պահված հինգ տոկոս վճարները հետ վերադարձնել, երկրորդը` էլեկտրոնային հաշվետվություններից հանել պարտադիր գանձումները, քանի որ ներկայումս գումար գանձվում է:

Նրանք ֆինանսների նախարարությանը 10 րոպե ժամանակ են տվել պարզաբանում տալու համար: Այս պահին բացականչում են «վախկոտ», քանի որ ֆիննախից ոչ ոք դեռ չի իջել:

Եթե որևէ մեկը չիջնի, «Դեմ եմ»-ի ադամները չեն բացառում, որ իրենք կբարձրանան նախարարության շենք:

Տեղեկացնենք, որ նախաձեռնության անդամները գնալու են նաև Պետեկամուտների շենքի մոտ:

Այս պահին անդամները ցանկանում են նամակ հանձնել, սակայն ոստիկանները խոչընդոտում են նրանց: Վերջիններս պատ են կազմել, սակայն բանակցություններից հետո ոստիկաններից մեկը նամակը բարձրացրեց ֆիննախի շենք:




Լրահոս