Հորդանանի թագավորը Ռուսաստանով կշրջագայի մոտոցիկլով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հորդանանի թագավոր Աբդուլա երկրորդը Ռուսաստանի տարածքով ուղևորություն կկատարի մոտոցիկլով ` հայտնում է РИА Новости-ին:

Երբ նման մտադրության մասին նրան հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թագավորը ասել է, ոչ չի հրաժարվում իր ծրագրերից:

«Ես հույս ունեմ, որ մենք կարող ենք իմ թանկագին եղբոր հետ միասին դա անել», – ասել է նա:

Հորդանանի թագավորը ամենաժամանակակից միապետներից մեկն է: Աբդուլլա երկրորդը ակտիվ կյանք է վարում, նա բարձրակարգ սուզորդ է, օդաչու, զբաղվում է նաև  օդապարիկային սպորտով:

Իր հարցազրույցնեից մեկում Աբդուլլան բողոքել է, որ թագավոր դառնալուց հետո ստիպված է ավելի քիչ ռիսկի ենթարկել իր կյանքը:

«Ինձանից թաքցնում են իմ օդապարիկը», – բողոքել է նա, ասելով, որ կարոտում է թռիչքներին: Ինչպես և իր հայրը, Աբդուլլա երկրորդը զբաղվում է նաև մոտո և ավտոսպորտով:




Լրահոս