Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել ՀՀ իշխանություններին ավելի ակտիվ միանալ Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործին և պարզաբանել է, թե ինչ կարող է անել Փաշինյանը։

Ըստ փաստաբանի՝

.Առաջնահերթություն հայտարարել գերիների ազատ արձակումը, հրավիրել մամուլի ասուլիս, հոդված գրել առաջատար պարբերականում։

.Հանդիպել գերիների ընտանիքների հետ, դիմել ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին՝ դիտորդներ «դատարաններ» ուղարկելու խնդրանքով։

.Կոչ անել դաշնակից երկրներին, որոնք դեսպանատներ ունեն Բաքվում, իրենց ներկայացուցիչներին ուղարկել «դատարաններ» և նույնիսկ խնդրել Բաքվին թույլատրել հայ դիտորդների մասնակցությունը:

.Դիմել ԱՄՆ նախագահին և պետքարտուղարին, Ֆրանսիայի և ԵՄ առաջնորդներին:

.Շարունակել դատավարությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ՄԻԵԴ-ում, պահանջել ՄՔԴ դատախազին Արցախից Հայաստան 120 000 հայերի արտաքսման վերաբերյալ հետաքննություն սկսել:

.Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին:




Լրահոս