«Որևէ վարչապետ չի վայելելու մեր ու ժողովրդի վստահությունը»,- ի պատասխան այսօր լրագրողների հարցմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` նկատի ունենալով նաև վարչապետի թեկնածու համարվող Հովիկ Աբրահամյանին:
Ո՞վ է «Ժառանգության» վարչապետի թեկնածուն:
«Վարչապետի մեր թեկնածուն չունենք, բայց ունենք մեր նախագահի թեկնածուն»,- կատակով ասաց քաղաքական գործիչը:
«Սերժ Սարգսյանը պետք է հեռանա այս իշխանության հետ»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Եթե ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն նոր կառավարության կազմում հայտնվեն, ապա արդյոք ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» չեն հայտնվում լուսանցքում հարցին Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ինքը «եթե»-ներով հարցերի չի պատասխանում, ապա ասաց, որ թող ինքը լուսանցքում հայտնվի ՝ մնացածներն ապրեն:
Հովհաննիսյանը ի պատասխան ասաց, որ չի հավատում, որ ՀՅԴ-ն պաշտոնի կռիվ է անում:
Արդյոք «Ժառանգություն» կուսակցության խմբակցությունը կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ հարցին Հովհաննիսյանը բացասաբար պատասխանեց: