ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը հերթական անգամ դարձել է ռեկորդակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։
Միրզոյանը 30կգ ծանրաձողը պառկած դիրքով վեր հրելով 222 անգամ, 3 րոպե 10 վայրկյանում սահմանել է ռեկորդ։ Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմի նեկայացուցիչները, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի նախագահ՝ Վարդան Թովմասյանը և ՀՀ պաուերլիֆտինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ՝ Գագիկ Սարոյանը։ Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը մինչ այս պահը գրանցել էր ընդհանուր թվով 14 ռեկորդ, որից 3-ը աշխարհի։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս