Րաֆֆի Հովհաննիսյանը` հովհարային անջատումներով գործիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը armlur.am լրատվականի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա հանրահավաքում հնչեցրած` վերից վար իշխանափոխություն անելու, միացյալ հրապարակ ստեղծելու առաջարկին ի պատասխան հարցով պատասխանեց. «Մի ճշտող հարց տամ` Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձե՞լ է արտերկրից: Այդ հայտարարությունն այստեղ է արել, թե՞ այնտեղ»:

-Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում է հնչեցրել այդ հայտարարությունը:

-Դե  փառք Աստծո, որ վերադարձել :

-Ինչու՞, չպետք է վերադառնա՞ր:

-Չէ, դե հովհարային անջատումներով քաղաքական գործիչների հարցերին փորձեմ  չանդրադառնալ: Որոշել են վերադառնալ քաղաքականություն,  խոսք ասել ՝ մենք էլ պետք է մեկնաբանե՞նք:

Ես չեմ կարծում, որ քաղաքական գործիչը, առավելևս  քաղաքական թիմի ղեկավարն իրադրությունից ելնելով պետք է  հավաքներ անի, կարծիք հայտնի: Կա ժողովուրդ, կա քաղաքական դաշտ, որոնք ունեն չգրված կանոնները, հետևաբաև պետք  է միշտ գործել, այլ ոչ թե պահի թելադրանքով:

Սոնա Դավթյան




Լրահոս