Նախագահականի շտապ զանգը խորհրդակցության ժամանակ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնի դարձան: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան, կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաեւ նախարարների կոմիտեի հերթական նիստին: Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահն ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ: Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի քիչ սպասել, մինչեւ խորհրդակցությունն ավարտվի, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»: Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք` պատասխանելու հեռախոսազանգին: Նախագահականից ասել են, որ պետք է շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս