Արմեն Երիցյանը պատրաստ է հրաժարականի դիմում ներկայացնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝  պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքերով՝ ինքը որեւէ տեղեկություն չունի՝ նոր ձեւավորվելիք կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ դառնա, Երիցյանը պատասխանեց. «Արթուր Բաղդասարյանի առումով էլ ասեմ, որ ինքը տարբեր ժամանակահատվածներում տարբեր պաշտոնների է եղել: Այսքանը: Ես բացարձակ որեւէ տեղեկություն չունեմ այդ մասով»: Նախարարի խոսքով՝ իրենց մոտ այս օրերին նորմալ աշխատանքային վիճակ է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս