«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ես այսօր նայել եմ մամուլը, ծիծաղս եկել է, որ այդ մասին սկսել են քննարկել, որովհետև նման որևէ քննարկում չի եղել»,– ապագա կառավարության պորտֆելային հերթում ՀՅԴ առաջամարտիկը լինելու և իրեն գյուղնախարարի պորտֆել տալու մասին լուրերին երեկ այսպես է արձագանքել ՀՅԴ–ական Դավիթ Լոքյանը, ով այդպես էլ չի հստակեցրել՝ ծիծաղելին կոալիցիա կազմե՞լն է, թե՞՝ իր պաշտոն ստանալու հնարավորությունները։ Ընդհանրապես, նա խուսափել է բոլոր հարցերին պատասխանելուց՝ Արմեն Ռուստամյանի տեղը ցույց տալով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։