
ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման որպես կայունության և խաղաղության գործոն, և եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների վերաբերյալ հարցին։
«Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն։ Եվ այդ պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ» ,- ասել է վարչապետը` նշելով, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա: