Դոլարի կայուն աճը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 10-ին կազմել է 415.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով:

Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, թե եվրոյի փոխարժեքը կազմել է 576.48 դրամ (աճել է 3.64 դրամով): Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.69 դրամ (աճել է 0.07 դրամով): Բրիտանական ֆունտի փոխարժեքն կազմել է 697.60 դրամ (աճել է 2.50 դրամով):

Ոսկու գինը սահմանվել է 17,396.3 դրամ, արծաթի գինը՝ 265.81 դրամ, պլատինի գինը՝ 19,177.02 դրամ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ապրիլի 10-ին կայացել է 5 միլիոն 500 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 415.70 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.65 դրամ:




Լրահոս