Հռոմի Պապը՝ թրաֆիքինգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում կազմակերպված միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է, որ բավական է մարդկային թրաֆիքինգով զբաղվել, այն համարվում է հանցանք մարդկության դեմ:

Ըստ Պապի՝ ոստիկաններն ու կրոնական խմբերը պետք է համախմբված աշխատեն՝ զոհերին հայտնաբերելու և պաշտպանելու համար:

«Մարդկային թրաֆիքինգը վերք է ժամանակակից հասարակության մարմնի վրա և Քրիստոսի մարմնի վրա՝ խարազան: Դա հանցանք է մարդկության դեմ»,-ասել է նա և հավելել, որ այս աշխարհում շատ են մարդիկ, ովքեր ցանկանում են բղավել «բավական է»:

Գիտաժողովի մասնակիցներն են եղել Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, Ինտերպոլի գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբելը, Լոնդոնի Մետրոպոլիտենի ոստիկանապետ Բերնարդ Հոգան-Հոուը և հակաթրաֆիքինգային ակտիվիստներ ողջ աշխարհից. տեղեկացնում է Reuters-ը:




Լրահոս