Armenian text to speach

ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՄԵՐԺՈՂՆԵՐԸ ՔՊ-ՈՒՄ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ի ներսում վերջին օրերին ակտիվ քննարկում են լավ առիթ դարձնել պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի շուրջ լրագրողական ճնշումը եւ վերջապես ազատվել խարդավանքներ հրահրող Քոչարյանից:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը լկտի վարքագծով վիրավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին` ասելով՝ «շուրթերդ մաքրի՛ր», եւ արգելել էր իրեն հարց ուղղել ու հիմա էլ հրաժարվում է ներողություն խնդրել իր այդ պահվածքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ շատ պատգամավորներ տարբեր խմբերով ե՛ւ աշխատասենյակներում ե՛ւ խմբակցության մինի ձեւաչափով քննարկումների ժամանակ ասել են, որ անթույլատրելի է «ծերուկի պահվածքը», եւ, կարելի է ասել, խմբակցությունում Անդրանիկ Քոչարյանն արդեն մենակ է մնացել: Նկատենք, որ Քոչարյանի հետ շփվում են հիմնականում ՔՊ-ական երկու կանայք` Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանը, ովքեր եւս թիմում շատ լուրջ խնդիրներ ունեն: Նրանք մեկուսացած են, մի կողմ քաշված եւ չհասկացված:

Նշենք, որ երեկ ԱԺ-ում լրագրողները բողոքի ակցիա իրականացրին՝ Նիկոլ Փաշինյանին ցույց տալու համար, որ իր թիմակիցը չափ ու սահմանն արդեն կորցրել է, սակայն ԱԺ ՊՊԾ աշխատակիցները խոչընդոտեցին ակցիան մինչեւ վերջ իրականացնելուն: Այս դեպքն այնքան անթույլատրելի էր, որ նույնիսկ ՔՊ-ի օմբուդսմեն Անահիտ Մանասյանն անդրադարձավ դեպքին` գրելով, թե հետեւում է իրադարձություններին:

Ընդդիմությունն էլ մտադիր է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել` քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որի մասով կտրվի եզրակացություն, եւ ԱԺ-ն պետք է կայացնի որոշում` Անդրանիկ Քոչարյանին զրկել պատգամավորական մանդատից, թե ոչ:

 

 

 

 

2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել էր ՀՀ ֆինանսների նախարարությունը դեռ հունվար ամսվա վերջին։ «Տնտեսական աճի հիմնական շարժիչները եղել են հետեւյալ ոլորտները. արդյունաբերություն՝ 4.7 տոկոս, գյուղատնտեսություն՝ 1.6 տոկոս, շինարարություն՝ 14.5 տոկոս, առեւտուր՝ 17.0 տոկոս, ծառայություններ՝ 10.6 տոկոս», – ասված էր հայտարարությունում։

Ուսումնասիրելով ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի նոյեմբերին արձանագրել է վերջին տարիների ամենացածր աճը՝ ընդամենը 1,2%: Փորձագետների կարծիքով նման կտրուկ անկումը պայմանավորված է արտահանում-ներկրումների ծավալով, մասնավորապես թանկարժեք մետաղների վերարտահանման ծավալների նվազումով։ Բանն այն է՝ որոշ ժամանակ առաջ Ռուսաստանից կամ այլ երկրներից ներկրած ոսկին կամ այլ թանկարժեք մետաղները ավելի թանկ վերարտահանվում էին Եվրոպա, ինչի մասին բազմիցս գրել ենք։ Դրա նվազմանը զուգահեռ իջել է նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ տնտեսության առանձին ճյուղերում արձանագրվել են կասկածելի աճեր, սակայն արդյունաբերության ոլորտում կտրուկ անկում է նկատվում։

Այսպես, շինարարության ոլորտում գրանցվել է 11,6% աճ, ներքին առեւտրի շրջանառությունն ավելացել է 11,5%-ով, իսկ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 10,4%։ Արդյունաբերության ոլորտում գրանցվել է զգալի՝ 19 % անկում։ Հարկ է նշել, որ Հայաստանում վերջին 5 տարիների ընթացքում նման խայտառակ վիճակագրություն նկատվել է միայն 2020-2021 թվականներին։

2019 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7.8%-ով։

2020 թվականին ՏԱՑ-ը նվազել է 7.5%-ով, ինչը պայմանավորված էր COVID-19 համավարակով եւ Արցախյան երկրորդ պատերազմով։

2021 թվականին ՏԱՑ-ն աճել է 5.8%-ով՝ վերականգնվելով նախորդ տարվա անկումից հետո։

2022 թվականին ՏԱՑ-ն աճել է 14.2%-ով՝ դառնալով վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից մեկը։

2023 թվականին ՏԱՑ-ն աճել է 9.8%-ով՝ պահպանելով բարձր աճի տեմպերը։

2024 թվականին ՏԱՑ-ն աճել է 8%-ով։

Երկու օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր տվյալներ տնտեսական ակտիվության ցուցանիշից եւ նշել, որ ՏԱՑ-ը 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4.1 տոկոսով։ Սակայն, նախարարության ներկայացրած պատկերի համաձայն, ՏԱՑ տվյալի մեջ բացասական ցուցանիշներ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը՝ -19.4%, արտահանման ոլորտը՝ -59.7%, ներմուծման ոլորտը՝ -45.8%։ Սա նշանակում է, որ իշխանության ներկայացրած տնտեսական թվերը այդքան էլ փաստացի եւ ճշգրիտ չեն. ինչպես ընդունված է ասել հասարակության կողմից՝ «նկարված թվեր են»։

 

 

 

 

Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է

 

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով helpcourt.am մասնագիտական կայքը, արձանագրեց, որ դատավոր Վահե Դոլմազյանի հեղինակությունը խայտառակ ցածր է։

Տեղեկացնենք, որ Հայաստանի 355 դատավորների այդ կայքում փաստաբանները դրել են գնահատականներ՝ իրենց վարած դատական նիստերի ժամանակ օրինականությունը, էթիկայի նորմերի պահպանումը, օբյեկտիվ որոշումների կայացումը եւ շատ այլ մասնագիտական հարցեր հաշվի առնելով։

Եվ ահա, ուսումնասիրելով նախկին դատախազ, 08.08.2022 թվականից ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնին նշանակված Վահե Դոլմազյանին տրված գնահատականը, արձանագրեցինք, որ ամենացածր վարկանիշն ունեցողներից է՝ ընդամենը 5: Համեմատության համար նշենք, որ ամենաբարձր ցուցանիշն ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը՝ 119 վարկանիշով, կամ, դարձյալ որպես համեմատություն նշենք, բարձր վարկանիշ ունի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ 80:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազը նույն Վահե Դոլմազյանն էր, որը ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին ազատ արձակելուն դեմ էր։

Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչեւ 5 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, եւ փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։

Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։

Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչեւ վերջ, եւ մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաեւ Արմեն Աշոտյանը):

Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներում. նրան պարգեւատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

 

 

 

 

Այն որոշումը, ինչի համար դատախազը մեղադրում է Տարոն Մարգարյանին, Կառավարությունը կայացրել է բազմիցս. Մաս 2

 

ՀՀ Ազգային ժողովում այսօր քննվելու է ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը վերաբերում է այն հանցանքին, թե Տարոն Մարգարյանը կրթական հաստատությունից տարածք է օտարել, որը չի ծառայել ուսումնական նպատակի: Այսինքն՝ երկու դպրոցի և մեկ մանկապարտեզի տարածքից քաղաքապետը աճուրդով մի մաս է օտարել, որի վաճառքից գոյացած գումարը մտել է քաղաքային բյուջե, բայց շուրջ 7 տարի քննելով այս հարցը՝ հիմա դատախազը եկել է վերաորակավորելու, թե տեղի է ունեցել փողերի լվացում:

Սակայն այն արարքը, որի համար մեղադրվում է Տարոն Մարգարյանը, ներկայիս իշխանությունները բավականին հաճախ են թույլ տալիս, բայց դատախազը նրանց նկատմամբ վարույթ չի նախաձեռնում:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 5-ի N 1984-Ա որոշումը, տեղեկացավ, որ «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (անհատույց օգտագործման իրավունքով) տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր ք. թիվ 2 հասցեում գտնվող 1811.5 քմ մակերեսով շենքը (նախկին դպրոց), ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.804 հեկտար մակերեսով հողամասը հետ են վերցրել և օտարել դասական աճուրդով։ Այսինքն` էլի կրթական հաստատության տարածք է օտարվել, որի համար Տարոն Մարգարյանին ուզում են մեղադրանք առաջադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը, ծանոթանալով ՀՀ Կառավարության 2023 թ. օգոստոսի 17-ի N 1411-Ա որոշմանը, տեղեկացավ` որոշում է կայացվել Երևան քաղաքի Խանջյան փ. 9 հասցեում գտնվող և «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի կազմից առանձնացված՝ քաղաք Երևան, Խանջյան փ. 9/6 հասցեում գտնվող, 794 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,15 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և օտարել մրցույթով: Էլի այն նույն արարքը, ինչի համար Տարոն Մարգարյանին դատախազը ուզում է նոր մեղադրանք առաջադրել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հասցեում ներկայումս իրականացվում է բազմաբնակարան շենքի կառուցում, և ուսումնական հաստատությանը պատկանող հողատարածքը  ամենևին էլ  չի ծառայում ուսումնական նպատակի:

 




Լրահոս