Սերժ Սարգսյանի խոսքերն ուղված էին ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես երեւում է, մեր երկրին լրջագույն փորձություններ են սպասվում: Վերջին շրջանում այնպիսի իրադարձություններ են ծավալվում, որ անհավատալի կարող էին թվալ նույնիսկ ամիսներ առաջ: ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի ներկայացման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Այս խոսքերը, թերեւս, երկու հասցեատեր ունեն. ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահները, ովքեր միավորվել են եւ փորձում են կրկին իշխանության գալ «հրաշալի քառյակ»-ի տեսքով: Ս. Սարգսյանն ուղիղ ձեւով հասկացնում է, որ երեքով էլ պետք է հեռանանք, քանի որ եռյակի ստեղծած համակարգը փլվում է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս