«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՅԴ ու ԲՀԿ ղեկավարները երեկ գնացին նախագահական ու հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը հիմնականում ցանկացել է լսել նրանց պատկերացումներն ապագա վարչապետի մասին։ Որոշ տեղեկություններով՝ ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում։ Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, թերեւս, ավելիի ակնկալիքներ ունի։ Սա է պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այդպես էլ չի մասնակցել քառյակի ղեկավարների հանդիպմանը։ Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ Սերժ Սարգսյանի կոնսուլտացիաներից հետո հանդիպել են ոչ իշխանական երեք ուժերի ղեկավարները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ՀՅԴ-ն հրաժարվել է հանդիպումից»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: