Արցախում նույնպես ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի թիվս այլ պատճառների, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորվում է «Կուտակային կենսաթոշակային համակարգ»-ի հետ. այն վատն էր, ճնշումները՝ տեղին, դրա համար էլ Սերժ Սարգսյանը զոհաբերեց Տ. Սարգսյանին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք Արցախում ներդրվելիք այդ համակարգը նույնատիպ ճնշումների չի՞ հանգեցնի: «Նախ՝ թույլ տվեք չհամաձայնվել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված էր հենց այդ օրենքի հետ կապված ճնշումներով, թեեւ դրանց ազդեցությունը չենք կարող ամբողջովին բացառել: Ինչ վերաբերում է Արցախում նույնատիպ ճնշումների ի հայտ գալու հավանականությանը, ապա դա շատ ցածր եմ գնահատում, քանի որ դրա համար ոչ մի նախադրյալ առկա չէ»,- պատասխանեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ Արցախում եւս ՀՀ ՍԴ որոշումից հետո օրենսդրական փոփոխություններ կկատարվեն: Խոսելով Արցախի տնտեսության մասին, վարչապետն ասաց. «ՀՆԱ-ն վերջին 6 տարիների ընթացքում աճել է տարեկան մոտ 10 տոկոսով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս