«Սերժ Սարգսյանն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել բարեփոխումների գնալ». «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. ««Նախագահը բարեփոխումների փաթեթ է ներկայացնում և միանգամից հայտարարում, որ դրան համաձայն չէ։ Սա կարող է նշանակել, որ նախագահն ինչ-որ ճնշման տակ է ստիպված եղել այդ բարեփոխումներին գնալու»,– անդրադառնալով հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ՝ միաժամանակ ընդգծելով, որ շատերին թվում էր. թե այս բարեփոխումների արդյունքում Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնն իրեն է «պահելու»։ «Այս բարեփոխումը հանրաքվեի արդյունքում կարող է և չանցնել։ Միևնույն ժամանակ նախագահը չի ասել, որ եթե մնա նույն համակարգը, ինքն իր թեկնածությունը չի դնի, որպես վարչապետ»,– շեշտեց քաղտեխնոլոգը՝ Սերժ Սարգսյանի ելույթում կարևորելով մեկ այլ միտք։

«Եթե այս տարբերակին Սերժ Սարգսյանը համաձայն չէ, ինչու այն դրվեց շրջանառության մեջ։ Քանի որ այս հարցում քաղաքական ուժերի կողմից ներքին լուրջ պահանջ, ճնշում չկար, սա դրսի ճնշման արդյունք է, որը կարելի է դիտարկել ինչ-ինչ պարտավորությունների շրջանակում»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս