«Եթե ազդեր՝ մի հինգ ամիս առաջ ազդած կլիներ». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Վարդանյանն, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, կարծիք հայտնեց, որ զեկույցում չի եղել այնպիսի մի կետը, որը զայրացնի իրեն. «Թերություններ միշտ էլ եղել են, ուղղակի պետք է այդ թերությունները վերացնել: Արդեն սկսել եմ հանձնարարականներ տալ՝ թերությունները  շտկելու համար: Բայց եղել են կետեր, որոնք այդքան էլ չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Յուրի Վարդանյանը՝ հավելելով, թե առկա թերություններում նաեւ իր մեղքի բաժինն է տեսնում: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նախարարից՝ իր որդու հետ կատարվածը կարո՞ղ է ազդել իր պաշտոնի վրա եւ ինքը չվերանշանակվի  սպորտի նախարարի պաշտոնում: «Եթե ազդեր՝ մի հինգ ամիս առաջ ազդած կլիներ, չեմ կարծում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս