Հիլարի Քլինտոնը դարձել է անսովոր բողոքի թիրախ դարձած հերթական քաղաքական գործիչը:
Լաս Վեգասի «Մանդալայ բեյ» հյուրանոցում կայացած նրա դասախոսության ընթացքում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի ուղղությամբ կոշիկ են նետել: Դեպքի մեղավորը` քաղաքի բնակչուհին, ձերբակալված է, նրա արարքի դրդապատճաները դեռևս անհայտ են: Հարձակման զոհը չի տուժել և կատարվածը հումորով է ընկալել:
Հիշեցնենք, որ Հիլարի Քլինտոնը, ինչպես և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, համարվում են Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուները ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, որոնք կկայանան 2016-ին: Սակայն նրանք առայժմ չեն հայտարարել իրենց ծրագրերի մասին:
Կոշիկ նետելու սովորույթը ժամանակակից քաղաքականություն է ներթափանցել Մերձավոր Արևելքից, ուր այն համարվում է արհամարհանքի և անհարգելի վերաբերմունքի արտահայտություն: Առաջին նման արարքի թիրախ դարձավ Ջորջ Բուշ կրտսերը: Թեև «Ալ-Բագդադիա» հեռուստաընկերության լրագրողի կոշիկը չհասավ նշանակետին, իր արարքի համար լրագրողը ստիպված եղավ բանտ նստել. հիշեցնում է news.mail.ru-ն: