Armenian text to speach

 Արցախցիները սպառնալիք են 2026 թվականի ընտրություններում. իշխանության պահանջը պատուհաս է դառնալու իր գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանում արցախցիների յուրաքանչյուր գործարքի կամ գործունեության համար պահանջվում է ունենալ Հայաստանի Հանրապետության անձնագիր, սակայն այդ անձնագիրը պատուհաս է դառնալու հենց իշխանության գլխին։

Բանն այն է, որ իշխանությունները միայն հիմա՝ Արցախի հայաթափումից 2 տարի անց հասկացան, որ արցախցին սպառնալիք է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Պատճառը մեկն է՝ 70-80 հազար արցախցին կարող է  պարզապես տապալել խորհրդարանական ընտրությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ հարցումով դիմել էր ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետեւյալ հարցերով.

  1. Քանի՞ անձ է բռնի տեղահանվել Արցախից։
  2. Բռնի տեղահանվածներից քանի՞սն են լքել Հայաստանը անվերադարձ։
  3. Բռնի տեղահանվածներից քանի՞սն են այժմ Հայաստանում։

Ի պատասխան՝ ստացանք հետեւյալ արձագանքը. «Համաձայն ՀՀ միգրացիայի եւ քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել եւ ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Ստացվում է, որ Հայաստանում մնացած 103 հազար 674 արցախցին եթե ստանա ՀՀ քաղաքացիություն, կտապալի ՔՊ-ի վերարտադրումը խորհրդարանական ընտրություններում։

Իշխանություններն էլ իմանալով, որ քաղաքացիության հարցը արցախցիների համար առաջնային հարց ու սկզբունք է, անգամ վարորդական վկայական տրամադրելու համար ՀՀ անձնագիր են պահանջում, սակայն դա ամենեւին իշխանության սրտով չէ։ Արցախցիների մի զգալի մասը հենց այս պատճառով կրկին խնդիրների է ունենում:

Բացի դրանից, իշխանությունը նրանց կոնկրետ սպառնալիք է համարում, քանի որ կարծում է՝ Արցախի քաղաքական էլիտան կմասնակցի խորհրդարանական ընտրություններին եւ ձայներ կկորզի։

 

 

 

 

 

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025 թ. փետրվարը 2024 թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 2.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.1%:

Այս թվերը «Ժողովուրդ» օրաթերթը վերցրել է ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Թեեւ իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում ամպագոռգոռ թվեր են շռայլում՝ հղում անելով վիճակագրական կոմիտեին, այնուամենայնիվ ազնիվ գտնվող մի քանի ներկայացուցիչներ հստակ պնդում են, որ վիճակագրական կոմիտեի թվերը ոչ միշտ է, որ համընկնում են ֆինանսների նախարարության կամ, օրինակ, Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների հետ։

Այս ամենը մի կողմ դնելով՝ եկեք հասկանանք, թե սպառողական գներին զուգահեռ ինչ փոփոխություններ է կրել արտարժույթի շուկան։

2025թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական գների 0.1% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.6% նվազումով (ՀՀ դրամն արժեւորվել է):

2025 թ. փետրվարին 2024 թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների 1.5% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.2% նվազում:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 0.4% հավելաճ եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.1% նվազում:

2025թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 395.6 դրամ, ինչը 2.1%-ով ցածր է 2024թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (404.3 դրամ):

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ անցած հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փակ քվեարկությունից առաջ ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ էր արել: Ըստ մեր լավատեղյակ աղբյուրների՝ ՔՊ-ական պատգամավորները բավականին ընդդիմադիր դիրքերից են խոսել խմբակցության փակ նիստի ժամանակ:

Պարզվում է՝ մի խումբ ՔՊ-ականներ բավականին կոպիտ եւ դեմ են արտահայտվել դատախազ Աննա Վարդապետյանի բերած միջնորդությանը, ըստ որի պետք է երկու պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին զրկեին անձեռնմխելիությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ականներից դեմ են արտահայտվել պատգամավոր Արսեն Թորոսյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը, Վլադիմիր Վարդանյանը, ինչպես նաեւ Անդրանիկ Քոչարյանը, որոնք նշել են, որ դատախազի բերած հիմքերը բավականին թույլ են 2 պատգամավորի դեպքում էլ, եւ պետք չէ գնալ այդ քայլին։

Պատգամավորները, սակայն, ստիպված են եղել քվեարկել, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից արդեն «հրահանգ-վերաբերմունք» էին ստացել, որ իրենք պետք է այդ 2 պատգամավորներին անպայման զրկեն անձեռնմխելիությունից եւ դատախազ Վարդապետյանին «ձեռնունայն չթողնեն»։

 

 

 

 

 

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ԱԺ բանավեճը նոր փուլ է թեւակոխում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայց է ներկայացնելու  դատարան՝ ընդդեմ գլխավոր դատախազի։

Ըստ մեր տեղեկությունների՝ Աղազարյանին վրդովեցրել է այն հանգամանքը, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրեն անձեռնմխելիությունից զրկելու օրը ԱԺ ամբիոնից հնչեցրել է արտահայտություն, թե «սուտ եք ասում»։ Արդյունքում Աղազարյանը, վստահ լինելով, որ սուտ չի խոսել, դիմում է դատարան՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը ԱԺ ամբիոնից իր կողմից հնչեցրած արտահայտության համար ներողություն խնդրի։

Գլխավոր դատախազությունից փորձեցինք հասկանալ, թե ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինչ են մտածում:

Ի պատասխան հայտնեցին. «Իրավական պետությունում ենք գտնվում, իր իրավունքն է»։

 

 

 




Լրահոս