![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/BBBA67F9-A9E9-4482-8169-0F389874528D_mw1024_n_s1.jpg)
ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների երեկվա հանդիպումը բավական բովանդակալից է եղել:
Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` միաժամանակ նշելով, որ հանդիպման մանրամասները, ըստ կողմերի պայամանավորվածության, չի կարող հայտնել:
Հարցին` ո՞ւմ էր պատկանում հանդիպման նախաձեռնությունը և որտե՞ղ է այն կայացել ՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ դա այնքան էլ էական չէ:
«Քննարկվել են նոր իրավիճակի և հետագա օրակարգի հետ կապված հարցեր»,- ասաց քաղաքական գործիչը` հավելելով, որ եռակողմ հանդիպման արդյունքները տեսանելի կլինեն առարկայական գործողությունների առկայությամբ: