ՃՈԽ ԾՆՈՒՆԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր  առաջ լրացավ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի 50-ամյակը: Դերասանն այն մեծ շուքով նշեց հարազատ` Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Երեկոյին հրավիրվածների մեջ էին Ռուբեն Հախվերդյանը, Պերճ Զեյթունցյանը, Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ` Բելլա Քոչարյանի հետ, բնականաբար աղջիկը` Սիրուշոն՝  ամուսնու` Լեւոն Քոչարյանի հետ, Միքայել Պողոսյանը, Արամոն եւ Էմման, Արմեն Ամիրյանը տիկնոջ հետ, Հրաչ Քեշիշյանը տիկնոջ հետ,  Նազենի Հովհաննիսյանը, Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը,  Լիլուն եւ Խորեն Լեւոնյանը, Գայանե Ասլամազյանը, Անդրեն, դիզայներ Ֆաինա Հարությունյանը,  Ալլա Լեւոնյանը եւ այլք: Բոլոր հյուրերն էլ շնորհավորանքներ ուղղեցին, բայց օրիգինալ ստացվեց Ռուբեն Հախվերդյանի խոսքը, ով ասաց, որ  սովորաբար  կծու բաներ է ասում, հիմա էլ նախքան ելույթը մտածում էր, թե ինչ վատ բան է լսել այս ընտանիքի մասին, բայց չի գտել հարմար մի բան: Հավելեց նաեւ, որ այս ընտանիքի հետ այնքան էլ մտերիմ չի եղել, Սիրանուշն է մտերմացրել, ով իր նման զառամյալ ծերունու հետ 2 երգ է երգել:




Լրահոս