«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, որը հոգեբանորեն վերլուծել է ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պահվածքը կանանց հանդեպ, հատկապես՝ լրագրողների։
-Որպես հոգեբան՝ ի՞նչ բնութագիր կտաք Անդրանիկ Քոչարյանին։ Ինչպիսի՞ մարդ է նա։
-Անդրանիկ Քոչարյանը «Քաղաքացիական պայմանագրի» ամբողջ հոգեբանությունը բնութագրող կերպար է։ Եթե մենք «Քաղաքացիական պայմանագրում» տեսնում ենք բազմաթիվ երիտասարդ անձանց, որոնք ինչ-ինչ պատճառներով փորձում են կայանալ այդ ոլորտում, ապա կտեսնենք, որ Քոչարյան Անդրանիկը «ամենանախկին» կերպարներից մեկն է, ում հետ կապված են ամենատարբեր ասեկոսեները՝ սկսած 1998թ. երկրաշարժի համար որպես օգնություն ուղարկված թալանից, վերջացրած հոկտեմբերի 27-ի դեպքերով։ Նրա ամենավառ արտահայտումը հենց սա է եղել. հոկտեմբերի 27-ի դեպքերի ամենաթեժ պահին նա հայտնվել էր շիրխանյանական ցուցակում: Ես չեմ ուզում գնահատել դա դեպքերի առումով, բայց արարքը ամենանենգ արարքներից մեկ է եղել հայրենիքի նկատմամբ։ Կարծում եմ, որ ցուցակում եղած մարդիկ մի նժարի վրա դրել են հայրենիքը, մի նժարի վրա դրել են սեփական անձի կայացումը։
Հետագայում արդեն Անդրանիկ Քոչարյանը եղել է միշտ երկրորդային դերերում, բայց միշտ ձգտում է ունեցել դառնալու «կինոյի միջի տղա»։ Նրա «ամենաբարձր կերպարը» Ռուբեն Հայրապետյանն է եղել, որին ինչ-որ կերպ փորձել է նմանվել ու հնարավորություն է ունեցել ստվերից առաջին պլան դուրս գալու։ Այդ կերպարի շնորհիվ նա ռեալիզացնում է այն ամենը, ինչը ժամանակին սեղմված է եղել իր մեջ. օրինակ՝ այդչափ լկտիությունը, որն իրենից առաջ այսքան ժամանակ ոչ ոք չի ռեալիզացրել։ Չի սափրվում բարդույթները թաքցնելու կամ միմիկան կոծկելու համար, ինչպես այն ժամանակ չէին սափրվում արվեստագետները, որոնք բարդույթավորված էին համարվում։
-Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանը թիրախավորում կանանց, եւ հատկապես՝ գեղեցիկ կանանց։ Դա ինչպե՞ս է բնութագրում նրան մարդկային տեսանկյունից:
-Անդրանիկ Քոչարյանի այդ վերաբերմունքը պայմանավորված է նրա գենդերային ընկալումով։ Հակառակ սեռին թիրախավորում է նա, ով անվայել վերաբերմունք է ցույց տալիս, ով սեռը կորցնում է. սա է միակ խնդիրը։
Երբ մարդն «ունի» իր սեռը, նույնիսկ եթե դիմացը թշնամի կին է, ներքին սեռի գիտակցումը նրան թույլ չի տալիս, որ կնոջը նվաստացնի։ Հակառակն է կին-տղամարդ հարաբերություններում։ Քոչարյան Անդրանիկի դեպքում կարելի է կասկածել, որ այս մարդը, հնարավոր է, տարիքի հետ կորցրել է իր սեռը, եւ Հռիփսիմե Ջեբեջյանին խորհուրդ կտամ վերաբերվել նրան որպես անսեռ անձնավորության, ոչ թե որպես տղամարդու, որն իրեն վիրավորել է։
Այդ ամենն անսեռ անձնավորության կատարած արարք էր։ Հատկապես՝ ասելու տոնն ու լկտի պահվածքը։
Զրուցեց ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ
ԿԿՀ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԱՆԴԱՄԸ
Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստն էր, որի օրակարգում կար 29 հարց, որոնք բոլորը չզեկուցվող էին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ կառավարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ կնշանակի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը։ Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Արթուր Հովսեփյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում բաժնի պետ լինելուց հետո քայլում է այնտեղ, որտեղ Արայիկ Հարությունյանն է։ Սկզբում ԿԳՄՍ նախարարի խորհրդական էր, հետո գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար, ապա 2021 թվականից, երբ Հարությունյանը նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հովսեփյանը նշանակվեց աշխատակազմի ղեկավարի տեղակալ։
Հովսեփյանը, թեեւ հեղափոխությունից առաջ էլ աշխատում էր Ֆինանսների նախարարությունում, այնուամենայնիվ 2019 թվականին ձեռք է բերել մեկ բնակարան եւ մեկ ավտոկայանատեղի Երեւանի Արաբկիր վարչական շրջանում։
Հովսեփյանը հայտարարագրել է մեկ մեքենա 2014 թվականի արտադրության Nissan մակնիշի, որ ձեռք է բերել 2017 թվականին։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 190 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները 400 հազար դրամ։
Հովսեփյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 597 հազար դրամ, որից 15 մլն 459 հազարը աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից։
Արթուր Հովսեփյանը ձեռք է բերել հիփոթեքով բնակարան 23 մլն արժողությամբ Արաբկիր վարչական շրջանում։ Ըստ այդմ, ՀՀ Ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն՝ եկամտահարկի վերադարձի օրենքի շնորհիվ։
Հովսեփյանը ծախսեր բաժնում նշել է միայն վարկի մարմանն ուղված ծախսեր՝ 4 մլն դրամ։
Արթուր Հովսեփյանի կինը՝ Աննա Ստեփանյանը, 2016 եւ 2018 թվականներին ձեռք է բերել բնակարան մեկը Ավան, մյուսը Կենտրոն վարչական շրջաններում։ Բնակարանները համատեղ սեփականությամբ են, սակայն դրանց սեփականատեր չի համարվում Արթուր Հովսեփյանը։
Աննա Ստեփանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 773 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 1մլն 200 հազար դրամ։
Կնոջ տարեկան եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 4 մլն 296 հազար դրամը ՀՀ Ֆինանսների նախարարությունից է, եւ կրկին եկամտահարկի վերադարձի օրենքով։ Հիփոթեքով ձեռք բերված բնակարանն արժե 49 մլն 741 հազար դրամ. բնակարանը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։
Հովսեփյանի կնոջ եկամուտները կազմել են 33 մլն 201 հազար դրամ, որից 28 մլն 905 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Սիներջի Սիսթեմս» ՍՊԸ-ից, ըստ ամուսնու հայտարարագրի՝ Աննա Ստեփանյանը «Սիներջի ինթերնեյշնլ սիսթըմզ» ընկերության հայկական մասնաճյուղի տնօրենն է։
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ























