Վարչապետի թեկնածուն այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության նիստից հետո էլ չհստակեցվեց, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, սակայն, որոշ տեղեկություններով, Սերժ Սարգսյանն արդեն իսկ ունի ֆավորիտ թեկնածու: Այն, որ այդ թեկնածուն այլեւս Հովիկ Աբրահամյանը չէ՝ ակնհայտ է: ՀՀԿ վերջին նիստից հետո նրա անունը չհրապարակելը եւ քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաները եւս հաստատում են, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս վարչապետի պաշտոնի հավակնորդ չէ:

«Ժամանակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա: Ենթադրվում է, որ կիրակի կեսօրին ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստից հետո կհնչի հենց նրա անունը:

Կարեն Կարապետյանը ընդունելի թեկնածու է Ռուսաստանի համար, որով էլ հաստատվում են այն պնդումները, թե ՀՀ նոր վարչապետը նշանակվելու է Ռուսաստանի կողմից: Կարեն Կարապետյանը, թերեւս, ամենահարմար պաշտոնյան է, որը Ռուսաստանի թելադրմամբ հաջողությամբ ավարտին կհասցնի Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը:

Բացի այդ, նա անկուսակցական է: Այդ իմաստով էլ հաստատվում է վարչապետի հրաժարականից հետո Էդուարդ Շարմազանովի այն պնդումը, թե հաջորդ վարչապետը կարող է եւ չլինել ՀՀԿ-ական»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս