«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ մեր հայրենակիցները շունչները պահած սպասում են, թե երբ եւ ով է նշանակվելու ՀՀ վարչապետ, իսկ քաղաքական ուժերն էլ շարունակում են կռիվ տալ վարչապետի պաշտոնի համար, սրան զուգահեռ Հայաստանը դատարկվում է: Սյունիքի մարզի Խդրանց համայնքի ղեկավար Գնել Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին համայնքից շուրջ 72 երիտասարդ ընտանիք գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այդ գյուղում դպրոց չկա, կա ընդամենը 2 աշակերտ՝ այն էլ գյուղապետի երեխաներն են: «Երբեւէ դպրոց չենք ունեցել: Ես էլ ուզում եմ պեչատս, մանդատս հանձնեմ ու գնամ: Այ ցավդ տանեմ, 58 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում: Ապրում եմ կնոջս, երկու երեխաներիս եւ մորս հետ: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ այդքան գումարով ընտանիքիս ինչպե՞ս պահեմ: Գնալու եմ Ռուսաստան, բա մնամ ի՞նչ անեմ: Երեխաներս մեծանում են, որտե՞ղ պետք է ապրեն, սովորեն»,- իր պլանների մասին այսպես արտահայտվեց հուսահատ գյուղապետը:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։