Հայաստանում կշարունակի գործել կառավարման կիսանախագահական մոդելը. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումները, ամենայն հավանականությամբ, կտապալվեն. նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր համար ընդունելին կառավարման գործող համակարգն է, իսկ մյուս կուսակցությունները կարծես թե հակված չեն պաշտպանելու նախագահի կողմից նախաձեռնված սահմանադրական բարեփոխումները:

Եթե դրանք մերժվեն, Հայաստանում կշարունակի գործել կառավարման կիսանախագահական մոդելը: Նախագահ Սերժ Սարգսյանն իր` վարչապետի պաշտոնին հավակնելը բացառել էր միայն այն դեպքում, եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջարկներն ընդունվեն:

Ստացվում է, որ եթե դրանք մերժվեն, ապա նա պատրաստ է իր նախագահության ժամկետի ավարտից հետո լինել վարչապետ: Այնպես որ, դրանց տապալման մեջ ամենաշահագրգիռ անձը հենց նա է. նախ` որ դեմ է այդ բարեփոխումներին, եւ դրանց տապալման արդյունքում կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս