«Դատախազությունն ընկել է «Դեմ եմ»-ի անդամների հետևից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ»  նախաձեռնության հերթական հանրահավաքը Մատենադարանի մոտ շարունակվում  է: Ելույթով հանդես եկան  նախաձեռնության մի քանի անդամներ: Նրանք հայտարարեցին, որ ստիպելու են կառավարության անդամներին ենթարկվել օրենքին:

«Եթե կառավարության դիրքորոշումը չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ, այդ օրենքն առ ոչինչ է»,- հայտարարեցին անդամները:

Նրանք պահանջում են դադարեցնել անհիմն պահումները,  վերադարձնել վերջին ամիսներին գանձված գումարները, ինչպես նաև՝ էլեկտրոնային հաշիվների պարտադիր դաշտը վերացնել:

«Ժամանակն է սթափվել,  պարոնայք, ժողովրդի կամքն օրենք է»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Վերջինս նաև անդրադարձավ արդարադատության փոխնախարարի հայտարարությանը, թե պարտավոր են վճարել այդ 5 տոկոսը: Ես պարտավոր չեմ վճարել, ավելին, պարտական չեմ ոչ ոքի՝ բացի իմ ծնողներից:

Իսկ ահա Լևոն Հարությունյանը հայտարարեց, որ Հայաստանը Շվեյցարիա է, քանի որ հանցագործություններ չկան, իսկ դատախազությունն ընկել է ազնիվ հարկատուների` «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետևից:

Ի դեպ, առաջին անգամ հանրահավաքում ելույթ ունեցավ իգական սեռի ներկայացուցիչ:




Լրահոս