Քննչական կոմիտեն քիչ առաջ հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունները՝ նշելով, որ սահմանապահ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնել։
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ սահմանապահ զինվորի մահվան գործով հարցաքննվում են ծառայակից ընկերները: Բան այն է, որ իրավապահները տվյալներ ունեն, որ մահացած զինվորը ծառայակից ընկերների հետ խոսակցությունների մեջ է եղել, ասել է, թե զորամասում զինվորները ներքին կոնֆլիկտի մեջ են եղել։
Հիշեցնենք, որ մահացած զինծառայողը Արթուր Ավետիսյանն է, բանակ է զորակոչվել 9 ամիս առաջ։ Արթուրը Սիսիանի Աշոտավան համայնքից էր։
Քնար Մանուկյան






























