Հովիկ Աբրահամյանն ազատ է, բայց նաև պատասխանատու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր  ՀՀԿ ԳՄ-ի ու խորհրդի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ Հայաստանի 13-րդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, ում տրվելու է ազատություն` իրականացնելու կադրային քաղաքականություն:

Armlur.am-ը պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ է, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այդ ազատությունը տրված չէ՞ր:

«Ես չեմ կարծում, որ նախկին վարչապետին այդ ազատությունը տրված չէր»,- ասաց Հարությունյանը, ապա հավելեց, որ ազատության մասին խոսելը ևս մեկ անգամ  հավաստում է վարչապետի ազատ լինելը, որը միաժամանակ ենթադրում է նաև պատասխանատվություն:

 




Լրահոս