“Եվրասիական Ինտեգրացիա” ՀՀԿ-ի մամլո ծառայությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ Երևանի “Ռուսական գրքի տան միջոցառումների սրահումե տեղի է ունեցել “Եվրասիական ինտեգրացիա” հետազոտական հասարակական կազմակերպության և ԱՊՀ երկրների երիտասարդական միության համատեղ կազմակերպած “Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ” թեմայով քննարկում:Քննարկմանը երիտասարդները ներկայացրել են իրենց պատկերացումները Հայաստանի ապագա ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Եվրասիական միության ձևավորման աշխատանքներին:Ողջույնի խոսք էր հղել նաև ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը`կարևորելով միության ստեղծման փաստն ու անհրաժեշտությունը։ “Հայաստանը պետք է մասնակցի Եվրասիական միության ստեղծման աշխատանքներին, երիտասարդությունն էլ, որպես շարժիչ ուժ, պետք է դրան նպաստի”,-ամփոփելով քննարկումը`հայտարարել է “Եվրասիական ինտեգրացիա” ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը:
Երիտասարդությունը Եվրասիական միությանն ընդառաջ. քննարկում Երեվանում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ