«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանն այս պահին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ «Հին Էրիվան» հոլդինգը ֆինանսավորվել է «Յունիբանկի» միջոցով, իսկ մինչ այդ` «Անելիք» բանկի: Սակայն չանցած մի քանի ամիս՝ առաջարկություն է ստացել «Յունիբանկի» կողմից:
«Մենք երբեք ժամկետն անց պարտք չենք ունեցել: 2009 թվականին ինձ տրամադրվել է արտոնյալ ժամանակաշրջան: Մայիսի 25-ին կնքվել է երկու համաձայնագիր: Առավոտյան իմ ախատասենյակ են բերել համաձայնագրերը, իսկ մի քանի ժամ անց իմացա, որ դրանք այն համաձայնագրերը չեն, որոնք ես պետք է ստորագրեի: Հետո ինձ ասում են, որ տեղի է ունեցել թյուրիմացություն: Երկու տարի հետո 33 մլն դրամ նույն հաշվեհամարին գումար ենք դրել, նախատեսված էր 44 մլն դրամ` ամսեկան վճարումը կազմում էր 32 ու կես մլն դրամ: Բանկն ինքնուրույն գանձում է կատարում 32 ու կես մլն մնացորդով»,- պատմեց «Հին Էրիվանի» սեփականատերը:
Վերջինս «Յունիբանկի» սեփականատիրոջ` Վարդան Աթայանի հետ սուր բանավեճ է ունենում հետագայում այն հարցի շուրջ, որ իրենք ցանկանում են այլ բանկի հետ համագործակցել, քանի որ իրենք բարեխիղճ չեն աշխատում, սակայն մի քանի օր անց իրենց ծանուցագիր է ուղարկում, թե «Հին Էրիվանը» ժամկետնանց է: Իսկ ավելի ուշ «Հին Էրիվանը» «Յունիբանկի» կողմից գնում է սնանկացման:
Մանվել Տեր-Առաքելյանն իր խոսքում նշեց, որ ոտնահարվել են իր իրավունքները, և իր ցանկությունը մեկն է` դուրս գալ բանկի ճիրաններից:
Այս պահին ողջ գործընթացը գնում է սնանկացման փուլով:
«Ռեգնում» գործակալությունն ինձնից հարցազրույց է վերցրել մոտ 10 էջի սահմաններում, որից հետո բանկն ընկնում է հիստերիայի մեջ: Չափերն անցել է էթիկայի, և ինձ հորդորում են դադարեցնել պայքարը, այլապես ինձ հետ հաշվեհարդար կտեսնեն»,- նշեց սեփականատերը: