Բնակարանային գողությունների հեղինակը Վրաստանի քաղաքացի էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով` 1963 թ. ծնված Ժենյա Ե.-ի բնակարանից գողացել են ոսկյա զարդեր` պատճառելով 1 միլիոն 15 հազար դրամի վնաս:

2014 թ. ապրիլի 9-ին հաղորդվել էր Վրաստանի քաղաքացիներ`1979 թ. ծնված Գեորգի Գ.-ին և 1979 թ. ծնված Դեմուրի Գ.-ին «դեղորայքային թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխելու մասին: Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված ոսկյա զարդերի գողությունը կատարել է Գեորգի Գ.-ն, որը ձերբակալվել է: *** 2013 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Լենինգրադյան փողոցի 30 շենքի բնակարաններից մեկը գող է մտել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 09.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով` 4-րդ հարկի մի բնակարանից գողացել են տեսախցիկ, «Նոութբուք» համակարգիչ և 60.000 դրամ` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արաբկիրի և Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է ապրիլի 10-ին այլ գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկված Գեորգի Գ.-ն, որը ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին:

ՀՀ ոստիկանություն




Լրահոս