Ովքեր կարող են միանալ «Դ!եմ եմ» համակարգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօրվանից՝ ապրիլից 14-ից ներդնում է »Դեմ եմ» համակարգ, որի նպատակն է ստեղծել քաղաքացիական միասնական համակարգ, որն առաջ կքաշի ՀՀ քաղաքացիներին հուզող հարցեր եւ կհամակարգի այդ խնդիրներով մտահոգ եւ ակտիվ քաղաքացիների գործողությունները՝ ցանկալի նպատակի հասնելու համար: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության կայքից:

Համակարգին միանալու համար անհրաժեշտ են մի քանի կանոններ, մասնավորապես

1) «Դ!եմ եմ» համակարգի անդամ կարող է լինել ՀՀ ցանկացած քաղաքացի, ում մտահոգում է թիմի օրակարգում դրված խնդիրը եւ ով ցանկություն ունի ինչ-որ ձեւով մասնակցել այդ խնդրի կամ խնդիրների լուծմանը։

2) «Դ!եմ եմ» նախաձեռնող խումբ կարելի է հիմնել՝ հավաքելով առնվազն 4 համախոհ «Դ!եմ եմ» համակարգի անդամ եւ միասին համագործակցելու համաձայնության գալուց հետո ընտրել խմբի անվանում, «Դ!եմ եմ» համակարգին ([email protected]) ուղարկել տվյալ խմբի անդամների բոլոր մասնակիցների միասնական «Դ!եմ եմ» ֆլեշմոբ նկար եւ որեւէ կոնտակտային տվյալ, որով հնարավոր կլինի կապվել տվյալ խմբի հետ։ Խմբերի անունները չեն կարող կրկնվել։

3) «Դ!եմ եմ» համակարգի անդամը կարող է եւ ցանկալի է, որ միաժամանակ անդամակցի երկու նախաձեռնող խմբի։

4) Ցանկալի է, որ նախաձեռնող խմբերը շաբաթը առնվազն մեկ անգամ գումարեն նիստ՝ շաբաթվա ընթացքում եղածը վերլուծելու եւ հետագա քայլերը քննարկելու համար։

5) Նախաձեռնող խումբը, ստանալով «Դ!եմ եմ» թիմի նախաձեռնության նախագիծ, պետք է հնարավորինս արագ այն քննության առնի եւ համաձայնության գալու դեպքում կազմակերպի դրանով սհամանված գործողությունների կազմակերպումը կամ մասնակցությունը իր խմբի մասնակիցների եւ խմբին կցված «Դ!եմ եմ» համակարգի անդամների մասնակցությամբ։

Նշենք, որ նախաձեռնող խմբեր կարող են կազմել աշխատանքային, ընկերական, քաղաքացիական, թաղային, համայնքային,  կուսակցական, գյուղական կոլեկտիվները։




Լրահոս