Տիգրան Սարգսյանին Մաքսային միությունում Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու մասին տեղեկությունները չեն հաստատվում: Ավելին, հավանական է, որ նախկին վարչապետը Բելգիայում ՀՀ դեսպան նշանակվի:
Թեև տարիներ շարունակ մամուլը բազմիցս է գրել, որ Տ. Սարգսյանի համար նախընտրելի է Իսպանիան, քանի որ նա այնտեղ հսկայական դղյակներ ունի, այնուամենայնիվ, հավանական է, որ նախկին վարչապետը հենց Բելգիա կգործուղվի:
Ուշագրավ է, որ ներկայումս Բելգիայում դեսպան է Ավետ Ադոնցը, ով նախկինում ԲՀԿ-ական էր և սառեցրել է իր անդամակցությունն այդ կուսակցությանը: