ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Երևան playլիստ է որակում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը։ ArmLur.am-ի հետ զրույցում նշում է հետևյալը.
«ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հետաքրքիր հարցեր ու անհետաքրքիր, ոչ համարժեք, ծեծված ու լղոզված պատասխաններ հնչեցին:
Ուրիշ բան չէր էլ կարելի սպասել: Մանավանդ՝ հմուտ դիվանագետ է, գիտի՝ ինչով փոխարինել, ինչպես կոնկրետ հարցը տարբեր համեմատականներով ու զուգահեռներ անցկացնելով տանել կորցնել, լսարանին շեղել, իր ուզած պատասխանը մատուցել, բայց այնպես, որ այն լինի դիվանագիտության սահմաներում:
Նման իրավիճակում առանձնապես վերլուծելու բան չի մնում.
Остается лишь «константировать факты»»,- ասում է քաղաքագետը և մեջբերում ռուսական դիվանագիտության ղեկավարի պատասխաններից,- Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով»։
Այո՛, եղել է:Բայց պատասխանը և արձագանքը, մեղմ ասած, եղել է անհամարժեք, ժողովրդական լեզվով ասած՝ «ցրողական»…
Անգամ կարիք չկա վերհիշել , թե՛ ՀՀ-ի դիմումը և թե՛ պատասխանը: ՀԱՊԿ-ը մեզ չի օգնել՝ տալով չօգնելու իր պատասխանը (ՀԱՊԿ պարտավորությունների չկատարման, իրենց գործնական առաջարկի, այդ թվում՝ դիտորդական առաքելության, մեր կողմից այն մերժման մասին բազմիցս եմ խոսել, տվել հստակ գնահատական):
Իսկ եթե մաքսիմալ լակոնիկ՝ փաստ է, որ նրանք Հայաստանի համար/պատճառով Ադրբեջանի հետ չեն ցանկանում և չեն պատրաստվում խնդիրներ ու տարաձայնություններ ունենալ, առավել ևս՝ պատերազմի մեջ մտնել:
Նախ՝ իրենց միջև առկա խնդիրներն էլ իրենց բավարար է, եվ հետո՝ դրա ամենաուղիղ ու անկեղծ պատասխանը բոլորի փոխարեն տվել է «Բածկան», ասելով.
«Ильхам наш человек. Мы с ним не станем воевать…».
Բացի դա՝ ռասկլադ է փոխվել, Ռուսաստանն իր վերաբերմունքն ու իր արտաքին քաղաքական գիծը էականորեն փոխել է:
Ըստ քաղաքագետի` Հարավային Կովկասում այսօր ՌԴ դաշնակիցն Ադրբեջանն է, իսկ Հայաստանը` ֆորմալ, դե յուրե, բայց ոչ դե ֆակտո դաշնակիցն է։
Քաղաքագետը մեջբերում է Լավրովի մեկ այլ պատասխան, որ «Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման և այնտեղ ամրաշինական և ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր:Որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ այդ ամրաշինական կառույցների բնույթը ցույց է տալիս, որ դրանք երբևէ չեն էլ պլանավորվել վերադարձնել Ադրբեջանին»: Դավիթ Կարապետյանի գնահատմամբ այստեղ Լավրովը բացում է մի շարք փակագծեր և, հատկապես «Լավրովի պլան»-ի չակերտները։ Քաղաքգետն ընդգծում է հետևյալը.
«Նախ՝ դրանք ոչ թե ռուսական, այլ սովետական զենքեր էին և այդ զենքերով 90֊ականներին կռվում էին նաև ադրբեջանցիները:
«Գրավյալ տարածք» ասելով՝ մեզ օկուպանտ է որակում, հատկապես շեշտելով՝ «անհերքելիորեն ադրբեջանական շրջաններ» արտահայտությունը:
Դրանով նաև վերահաստատում է իր անունով պլանը, ըստ որի՝ 5 շրջաններ պետք է աներկբա վեարադարձվեին Ադրբեջանին:
Հիշեցնում է, որ ռուսական զենքերով ենք ազատագրել (իր ձևակերպմամբ՝ գրավել /օկուպացրել) տարածքները:
Ակնարկում է, որ այն ժամանակ մեզ են զենք տվել / վաճառել, հիմա էլ Ադրբեջանին են տալիս և որ դա նորմալ է, նեղանաալ պետք չէ, «это всего лишь бизнес»…
«Այդ շրջաններում այնպիսի ամրաշինական աշխատանքներ են կատարվել, որ տպավորություն է հայերը չեն պլանավորել վերադարձնել այն Ադրբեջանին» մասը համադրելով՝ «անհերքելիորեն ադրբեջանական գրավյալ տարածքներ են» արտահայտության հետ՝ հասկանալի է դառնում, որ ՌԴ-ն հաշտ չի եղել նման ստատուս քվոյի հետ, հետևաբար՝ անգամ ռազմական լուծմամբ դրանց վերադարձի հետ հաշտ էր:
Ասել կուզի՝ չեք ուզել տալ, բայց միևնույն է՝ պետք է տայիք:
«Կար մոտեցում՝ հարցի լուծումը թողնվի հաջորդ սերունդներին:
Երևի այն տարբերակն ավելի լավն էր, քան ինչ հիմա ստացվեց ու այսօրվա վիճակն է, քանի որ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական կողմից, մերժվեցին»:
Հաջորդ սերունդների ուսերին թողնել չլուծված, գնալով ավելի բարդացող խնդի՞ր:
Դա ճի՞շտ է, արդա՞ր է…
Դա՞ է լուծումը:
Ու ի՞նչ տրամաբանությամբ.
հաջորդ սերունդն ավելի խելոք ու իմաստուն էր լինելու ու լուծու՞մ էր գտնելու, պատերազմների՞ց խուսափելու՞ էին:
Մի՞թե սա էգոիզմ ու «գլխիդ ռադ անել» չէ:
Այո՛, այն տարբերակը միանշանակ ավելի լավն էր, քան ինչ հիմա կա:
Իսկ հիմա՝ ոչինչ չկա:
Կա հայաթափված, ադրբեջանացված Արցախ»,- եզրափակեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը:
Նանիկ Աղասյան





























