ArmLur.am լրատվականին ահազանգում են այն մասին, որ այսօր առավոտվանից Կենտրոն վարչական շրջանում ոչ սովորական խցանումներ են ու ճանապարհներին կաթվածահար իրավիճակ է տիրում։
Այս առնչությամբ մենք զրուցել ենք ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանի հետ, որ մեզ հայտնեց հետևյալը.
«Ոստիկանությունն իրականացնում է բացառապես հասարակական կարգի պահպանություն։ Ինչ միջոցառում է իրականացվում, որ ժամից որ ժամն է տևելու ես չեմ կարող ասել։ Այս հարցերի վերաբերյալ առավել մանրամասն կարող են պատասխանել միջոցառման կազմակերպիչները»:

Նանիկ Աղասյան























