Armenian text to speach

Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ քանի չվերթ է իրականացվել 2025-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

2025 թվականի հունվարից մինչև հունիսը երկու պետական ​​թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման,  Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», – ասված է պատասխան նամակում։

Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական ​​թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։




Լրահոս