Թանգարանից գողացել են Նապոլեոնի իրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձինք ավստրալական Մաունտ Մարտա քաղաքի թանգարանից հափշտակել են Նապոլեոնին պատկանող թանկարժեք ցուցանմուշներ. հաղորդել է ABC News-ը:

Հանցագործները գիշերը պատմական Բրիարս թանգարան են ներխուժել ենթադրաբար զուգարանի պատուհանից: Թանգարանի ազդանշանային համակարգը գործել է, սակայն գողերը հասցրել են հափշտակել թանգարանի հավաքածուից 10 իր, որոնք թանգարանին էին փոխանցել Սուրբ Հեղինեի կղզում առևտրով զբաղվող Ալեքսանդր Բալկոմբեի հետնորդները:

«Բալկոմբեն Ավստրալիայում բնակություն է հաստատել 1846-ին, և մանուկ հասակում նստել է Նապոլեոնի ծնկներին: Նրա ընտանիքը մտերիմ է եղել կայսրի հետ, երբ Նապոլեոնն աքսորված էր Սուրբ Հեղիների կղզի», – հայտնել է թանգարանի համակարգող Սթիվ Յորքը:

Նրա խոսքով՝ գողացված իրերն անգին են, քանի որ դրանք հնարավոր չէ փոխարինել:

Հայտնի է, որ գողացված իրերի մեջ են Նապոլեոնի մազափունջը, նրա արծաթե թանաքամանը, ինչպես նաև՝ 3 ոսկյա մետաղադրամ, որոնք նրա գրպանում էին մահվան պահին` 1821թ. մայիսի 5-ին:

Այժմ կատարվում է հետաքննություն: Տեղի ոստիկանության աշխատակցի խոսքով՝ կողոպուտը նախօրոք ծրագրված հանցագործություն էր:




Լրահոս