Ուկրաինական «Աջ սեկտոր» շարժումը պահանջել է փակել Ուկրաինայի սահմանը Ռուսաստանի հետ: Նման հայտարարություն է ուղարկվել մի շարք լրատվամիջոցների:
«Մենք պահանջում ենք փակել Ուկրաինայի սահմանները, և քանի որ Ռուսաստանը պնդում է, որ «կանաչ մարդուկները» նրա զորքը չեն, ապա մենք պահանջում ենք ոչնչացնել այդ ահաբեկիչներին», – ասվում է հայտարարությունում:
Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ճանաչում են Կիևի ներկայիս իշախանություններին, սակայն դրանց գործողությունները համարում են ոչ պրոֆեսիոնալ և գրեթե սաբոտաժի հասնող:
«Աջ սեկտորը» պատրաստ է ղեկավարել պայքարը Ուկրաինայի բոլոր թշնամական տարրերի հետ», – հայտնել են կազմակերպությունից:
Ավելի վաղ շարժման ղեկավար Դմիտրի Յարոշը հայտարարել է «Աջ սեկտորի» լրիվ մոբիլիզացում` Ուկրաինայի արևելքում ռուսամետ ակտիվիստների հետ պայքարելու նպատակով: