ՕԵԿ-ի որոշումը զարմացրել է ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ դեռևս հստակ որոշում չունի, սակայն շատ են խոսակցությունները, որ նրանք ի վերջո կորոշեն լքել կոալիցիան:

ՕԵԿ-ի նման դիրքորոշումը կամ կոալիցիայից դուրս գալու խոսակցությունները զարմանք են առաջացարել ՀՀԿ-ական որոշ գործիչների մոտ:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, թե ինքը մամուլի հրապարակումներից է իմացել նման զարգացումների մասին:

«Ինձ համար դեռևս անհասկանալի է, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց այդ մտահոգությունները: Ես որևիցէ մտահոգվելու բան չեմ տեսնում», – նշեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու նախադրյալներ չի տեսել և չի էլ տեսնում:

Նշենք, որ խոսակցություններ են գնում այն մասին, որ կոալիցիայի մաս կարող են կազմել ԲՀԿ-ն կամ ՀՅԴ-ն, չնայած վերջինիս մասնակցությունն ավելի հավանական է:

Մեր այն հարցին, թե որքանո՞վ դա կարող էր նպաստել ՕԵԿ-ի որոշմանը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Քանի դեռ որևիցէ մեկը հստակ որևէ բան չի ասել, ես կարծում եմ, որ այս րոպեին խոսել ընդամենը գուշակություններ անելով, հարմար չեմ գտնում: Ճիշտ կլինի տեսնել, թե ով ի՞նչ որոշում կկայացնի և նոր խոսել», – նշեց նա, հավելելով, որ նաև ուզում է հասկանալ, թե ամեն մեկն իր որոշումը կայացնելուց ինչով է հիմնավորելու իր քայլը:

«Ինձ այդ հիմնավորումներն անհասկանալի են` հատկապես ՕԵԿ-ի դեպքում», – նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս